Նյութը պատրաստեց NOR ռադիոկայանի ստաժոր Սեյրան Աղայանը
Լուսանկարը՝ արխիվից
Նինոծմինդա քաղաքում կարտոֆիլի բերքահավաքը սկսվել է, սակայն զանգվածային բերքահավաքը կսկսվի սեպտեմբերի 15-20-ը։ Նինոծմինդայում կարտոֆիլագործությունը համարվում է եկամտի հիմնական աղբյուրներից մեկը։
Ըստ բնակիչների՝ այս տարի կարտոֆիլն արժե 60-ից 80 թեթրի։ Տնտեսական արդյունքը մեծապես կախված է կարտոֆիլի իրացման ինքնարժեքից, և եթե գինը չբարձրանա մինչև 1 լարի, բնակիչները կկանգնեն զրոյական եկամուտների առաջ։ Կարևոր է, որ ապրանքների գները թույլ տան տեղական բնակիչներին ապահովել եկամուտի առնվազն նվազագույն մակարդակ՝ կայուն գոյության համար:
Նշենք, որ 1 հա-ի ոռոգումն արժե 1000 լարի, իսկ 1-արի քանդելը 3-4 լարի։
Այս տարի պարարտանյութն արժեցել է 70 լարիից և հասել մինչև 120 լարիի, 1 արը հերկելն արժե 2 լարիից մինչև 2,50, ցանքը՝ 2 լարի։