Նինոծմինդա քաղաքի Ազատության փողոցում մի քանի օր է, ինչ դադարեցվել են բազմահարկ շենքերի ճակատների վերանորոգման աշխատանքները։
Հուլիսի կեսերից սկսվել են բազմահարկ շենքերի ճակատների վերանորոգումը։ Նախագծով նախատեսվում է շենքերի ճակատների վերանորոգում հետևյալ հասցեներում.
Աշխատանքներն իրականացնում է X-2 ՍՊԸ-Ն։ Տեղական բյուջեից այս աշխատանքների համար հատկացվել է 675 391 լարի։
Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից մեզ հայտնեցին, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։ Սակայն, ըստ NOR ռադիոյի այցելած որոշ հասցեներում, մասնավորապես՝ Ազատության փողոցի 7, 8, 9 հասցեներում շենքերի ճակատային հատվածները չեն ավարտվել և արդեն 5 օր է կասեցված են։ Բայց Ազատության 54 և 56 հասցեներում ապրողներն ասում են, որ այս շենքերում աշխատանքները բնականոն հունով են ընթանում։ «Լինում են [աշխատակիցները], երբեմն գալիս են, հիմա այստեղ չեն, բայց որքան գիտեմ ամեն օր աշխատում են»,- ասում է այս շենքում ապրող կանանցից մեկը։
Ընկերության ներկայացուցիչ Գիորգի Խոզրեւանիձեն NOR ռադիոկայանին ասել է, որ աշխատակիցները չեն պատրաստվում աշխատել Մարիամոբայի պատճառով [Սուրբ Մարիամի տոնը, որը նշվում է օգոստոսի 28-ին], սակայն շուտով կվերադառնան իրենց աշխատանքին։
Նշենք, որ բնակչության մի մասը դժգոհ է կատարված աշխատանքից։ Ազատության թիվ 7 հասցեում գտնվող բնակելի շենքի հարեւանությամբ գտնվող մասնավոր կառույցի պատերը կիսով չափ ներկված են։ Սակայն հայտնի չէ՝ դա արվել է այս պատերը ամբողջությամբ ներկելու, թե գլանակը «մաքրելու» համար։
Աշխատանքային պլանը ներառում է պատերից հին ավազ-ցեմենտի մնացորդների հեռացում, ինչպես նաև դրանք նորից սվաղում և ճակատի ներկում անջրանցիկ ներկով։ Նախատեսվում է նաև ապամոնտաժել մուտքերի պատուհանները և տեղադրել մետաղապլաստե պատուհաններ, ինչպես նաև վերանորոգել տանիքը և տեղադրել ջրատար։
Համառոտ «X – 2»-ի մասին
X 2 ընկերությունը գրանցվել է 2021 թվականի ապրիլի 7-ին և գտնվում է Խուլոյի մունիցիպալիտետի Գանախլեբա գյուղում։ Մինչ այժմ նա մասնակցել է 20 մրցույթի, որից 2-ում հաղթող է ճանաչվել, իսկ ներկայումս անցկացվում է 1 մրցույթ։
Գիորգի Խոզրեւանիձեն որպես անհատ ձեռնարկատեր գրանցվել է նաեւ 2014թ.