Նյութը պատրաստեց NOR ռադիոկայանի ստաժոր Սեյրան Աղայանը
Նինոծմինդա քաղաքի Կարլ Մարքսի փողոցի կոյուղու դիտահորերը քանդվում են:
Բնակիչների խոսքով՝ գիշերը չես կարող նկատել, ընկնել ու ոտքերդ կոտրել։ Տհաճ հոտ է գալիս, լյուկի մեջ ավազ ու քարեր են լցվում, որից հետո կոյուղու համակարգը լցվում է և խցանվում։
Պարզելու համար, թե ինչպես կլուծվի այս խնդիրը, դիմեցինք Վրաստանի միացյալ ջրամատակարարման Նինոծմինդայի դեպարտամենտի ղեկավար Արկադի Կվատաշիձեին։ Ինչպես մեզ ասաց Արկադի Կվատաշիձեն, մեկ շաբաթվա ընթացքում իրենք կվերանորոգեն բոլոր լյուկները։
Մանրամասները ձայնագրության մեջ