Ախալքալաքի մունիցիպալիտետում այս տարվա հունվարից մինչ օրս գրանցվել է շան կծելու 111 դեպք։ Ընդամենը մեկ շաբաթում մի շուն կծել է 3 մարդու: Գրում է Ջավախքի լրատվական կենտրոնը․
Շունը, որը մեկ շաբաթվա ընթացքում կծել է 3 մարդու, ունեցել է 9 ձագ: Ըստ մարդկանց, ովքեր հետևել են շանը, կենդանին ավելի ագրեսիվ է դարձել այն բանից հետո, երբ նրա ձագերին երկրորդ անգամ խլել են նրանից, իսկ հետո ծեծել։
Ախալքալաքի Հանրային առողջապահական կենտրոնի տվյալներով՝ այս տարի գրանցվել է շան ժանիքներից տուժածների ռեկորդային քանակ։ Եթե անցած տարվա ընթացքում շների կողմից 84 հարձակման դեպք է գրանցվել, ապա այս տարվա 8 ամիսներին արդեն իսկ 111, որը 27-ով ավել է։ Ամեն օր բժշկական օգնության համար հիմնականում դիմում են քաղաքի բնակիչները։
Չնայած մարդկանց վրա հարձակումների ռեկորդային թվին, Ախալքալաքում կատաղության դեպքեր չեն գրանցվել, այս գործոնը բժիշկների կողմից վերցվել է խիստ վերահսկողության տակ։ Այն հարցը, որ կատաղության դեմ պատվաստումը վճարովի է և ծախսատար բնակիչների համար, դեռևս արդիական է, քանի որ անհրաժեշտ է կատաղության դեմ պատվաստանյութը դարձնել 3-ից 5 անգամ։
Հակակատաղության պատվաստանյութը (կատաղության դեմ պատվաստում) հիվանդին ներարկում են կենդանու կամ կատաղության վիրուսով վարակված մարդու կողմից կծելու, ինչպես նաև առողջ մարդու (առանց կծելու) կատաղությամբ հիվանդ մարդու թքի հետ բաց շփման դեպքում։
Նշենք, որ անօթևան շների խնդիրն Ախալքալաքում վաղուց արդիական է։ Անօթևան շներին բռնելու մրցույթը մունիցիպալիտետը հայտարարել է 22 033 լարիի չափով, այն շահել է «Կենդանիների պոպուլյացիայի կառավարման կենտրոնը»։ Մրցույթի համաձայն՝ մինչև 2023 թվականի սեպտեմբերը ներառյալ պետք է բռնվի և ստերջացվի 140 շուն։
Ախալքալաքի քաղաքապետարանի Էկոլոգիական վարչության բնապահպանական ծառայության բաժնի պետ Ռամազ Խուցիշվիլիի խոսքով՝ մինչ այժմ բռնվել և ստերջացվել է 107 շուն, մնացել է 33 շուն։
Բացի այդ, 2023 թվականի հուլիսի 13-ին մի քանի հասարակական կազմակերպություններ նամակով դիմել էին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյին՝ առաջարկելով աշխատել տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ գտնելու արդյունավետ ուղիներ՝ լուծելու անօթևան շների հետ կապված խնդիրները։ Արդյունքում Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն նամակով տեղեկացրել էր հասարակական կազմակերպություններին, որ իրենք դիմել են նահանգապետարան՝ անօթևան շների խնդրի լուծման հարցով, և որ այնտեղից ստացվել է դրական պատասխան։