Վրաստանի Հանրային կապերի ինստիտուտը (GIPA )Վրաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ իրականացնում է նախագիծ, որի նպատակն է գիտելիքների և հնարավորությունների հարստացումը լրագրության և բիզնեսի ոլորտում:
Մեկ տարվա ընթացքում ինստիտուտի մասնագետները Հայաստանի և Ադրբեջանի ոլորտի մասնագետների հետ համատեղ կանցկացնեն սեմինարներ և թրենինգներ Ախալքալաքիի, Նինոծմինդայի և Մառնեուլիի մունիցիպալիտետների երիտասարդների համար:
Նախատեսված թրենինգների առաջին փուլը տեղի ունեցավ փետրվարի 4-5-ը Նինոծմինդա քաղաքի “PITA” երիտասարդական կենտրոնում: Թրենինգների ավարտին յուրաքանչյուր մունիցիպալիտետից կընտրվեն կուրսը հաջող ավարտած 2-ական աշակերտ, ում հնարավորություն կտրվի շարունակել ուսումը Վրաստանի Հանրային կապերի ինստիտուտում:
Մանրամասների մասին մեզ տեղեկացրեց նախագծի ղեկավար Նինո Մախվիլաձեն.
Գարուշ Արզումանյան