Ֆոտոն արխիվից
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն, որ ոստիկանության Սամցխե-Ջավախքի բաժնի Ախալքալաքի շրջանային վարչության ծառայողները ձերբակալել են մեկ անձի՝ ապօրինի զենք ու զինամթերք պահելու համար։
Ըստ ՆԳՆ-ի՝ իրավապահների կողմից իրականացված խուզարկության արդյունքում որպես ապացույց առգրավվել է ապօրինի զենք-զինամթերք։
«Հանցագործությունը պատժվում է 3-ից 7 տարի ազատազրկմամբ։
Ոստիկանության Սամցխե-Ջավախեթիի բաժնի Ախալքալաքի շրջանային բաժնի ծառայողները ձերբակալել են 1967 թվականին ծնված Գ.Կ.-ին: Ձերբակալվածի բնակության վայրում և օժանդակ պահեստներում խուզարկությամբ ոստիկանները որպես ապացույց հանել են ատրճանակ և 5 պարկուճ։
Ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ինչպես նաև պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու և կրելու փաստերով հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով»,- ասվում է տեղեկատվության մեջ։