
Քոբուլեթի-Բաթումի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով երեք մարդ է մահացել:
Ըստ տեղի բնակիչների՝ մահացածները Թուրքիայի քաղաքացիներ են, ովքեր գտնվել են ավտոմեքենայի մեջ։
Նրանց խոսքով՝ վթարի հետեւանքով բախվել են ավտոմեքենան եւ բեռնատարը։
Դեպքի կապակցությամբ տեղում մոբիլիզացվել է շտապօգնության խումբը և իրավապահները։ Կատարվում է հետաքննություն։