Փաշինյանը չի ուզում հրաժարական տալ, մենք ուզում ենք։ Տեսնենք՝ ում ցանկությունը կիրականանա։
Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հարցին, թե հնարավոր է շուրջօրյա բողոքի ակցիաներ անցկացվեն, Սերժ Սարգսյանն պատասխանել է, որ ամեն ինչ էլ հնարավոր է։
Հարցին՝ ստեղծված իրավիճակից ելքը ո՞րն է, ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց․
«Պետք է փոխվի Հայաստանի ղեկավարությունը, դրանից հետո ամեն ինչը կընկնի իր տեղը։ Ամեն ինչը հնարավոր է վերականգնել»։
Լրագրողները Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին նաև՝ ապագա կառավարության ձևավորմանը մասնակցություն կունենա՞։ Նա բացասական պատասխան տվեց։
«Ձևավորմանը՝ ոչ, հեռացմանը»,- ասաց նա։
Սերժ Սարգսյանը նշեց, որ Արցախը միշտ էլ գործոն է եղել.
«Կախված այնտեղ տիրող տրամադրություններից, ղեկավարների մոտեցումներից, այդ գործոնը կամ շատ մեծացել է, կամ փոքրացել է։ Կարծում եմ՝ հիմա իրավիճակն այնպիսին է, որ այո, Արցախի գործոնը էական հանգամանք է հանդիսանալու»։
Լրագրողները հարցրել են նաև Շառլ Միշելի վերջին հայտարարության մասին․
«Ուրախ եմ, որ Շառլ Միշելը Արցախից նորից խիզախություն է պահանջում, արցախցիները իրեն հուսախաբ չեն անի։ Բայց կարող է նա ուրի՞շ խիզախություն նկատի ունի»,-ասել է Սերժ Սարգսյանը։