
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 17:00-ին Նինոծմինդայում ուժեղ կարկուտ տեղաց։
Լորի ձվի չափ կարկուտը վնասել է տների տանիքներ, մեքենաներ, ծառեր, գյուղատնտեսական մշակաբույսեր։ Կարկուտի հարվածից սատկել են նաև թռչուններ, կոտրվել են մեքենաների դիմապակիներ։
Ուժեղ կարկուտի հասցրած վնասը դեռ դժվար է գնահատել։
Կարկուտ է տեղացել նաև Նինոծմինդայի շրջանի մի քանի գյուղերում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սպասվում է կարճատև անձրեւ, տեղ-տեղ ուժեղ, կայծակ, կարկուտ, քամի։ Նմանատիպ եղանակը կպահպանվի մինչև սեպտեմբերի 4-ի առավոտը։