
Գուրջաանիի մունիցիպալիտետի Վեջինի գյուղում սպանություն է տեղի ունեցել. 89-ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակել է 35-ամյա հարեւանի վրա: Տուժածը հրշեջ-փրկարար Բեկա Ջանիաշվիլին է։
Տեղի բնակիչների խոսքով՝ թոշակառու հարևանը և Ջանիաշվիլին տարիներ շարունակ հողի շուրջ բախվել են, և մինչ դեպքը հենց այդ պատճառով էլ նրանց միջև բանավոր վեճ է սկսվել։
Միջադեպը հետաքննվում է։