Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ են նախատեսվում՝ կապված ակուստիկ աղմուկի թույլատրելի նորմերը գերազանցելու հետ։ Օրենքի խստացման նախաձեռնողները «Վրացական երազանքի» պատգամավորներն են:
Ըստ նրանց՝ խախտողները չեն խուսափում գործող կանոնակարգով սահմանված տուգանքներից, հետեւաբար օրենքը խստացման կարիք ունի։
Նախատեսված փոփոխությունների համաձայն՝ օրվա ցանկացած հատվածում բնակելի տանը, մասնավոր անշարժ գույքում կամ պետական հիմնարկի շենքում ձայնային աղմուկի թույլատրելի նորմերը գերազանցելու դեպքում առաջին դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի 150 լարիի, իսկ իրավաբանական անձի եւ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ 1500 լարիի չափով։Կրկնվելու դեպքում ֆիզիկական անձանց համար տուգանքի չափը կկազմի 500, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ 5000 լարի։
Դրանից հետո վարչական տույժի ենթարկված անձի կողմից նույն արարքի երրորդ և հաջորդ կատարման դեպքում ֆիզիկական անձի համար կտուգանվի 1000 լարիով, իսկ իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ համար՝ 10 000 լարիով։ sknews.ge