Նինոծմինդայի տարբեր բենզալցակայաններում վառելիքի գները տարբեր են: Ռեգուլյար տեսակի բենզինի գինը հուլիս ամսվա տվյալների համաձայն 1 լիտրի դիմաց կազմում էր 2,40 լարիի, որը վերջին օրերին նորից սկսել է բարձրանալ թանկանալով 20-30 թեթրիով: Փոխարենը 10 թեթրիով էժանացել է դիզելը անցած ամսվա համեմատ:
Բենզալցակայանների անունները չենք նշում որպեսզի գովազդային բնույթ չկրի, սակայն վառելիքի գները սեպտեմբերի 4 -ի դրությամբ բաշխվում են հետևյալ կերպ.
Պրեմիում – 2,78 -2.89 լարի
Եվրո ռեգուլյար – 2,54 -2.72 լարի
Եվրո դիզել – 2,80 -2.94 լարի
Դիզել – 2,71 – 2.83 լարի
Դիզվառելիքի գները 1 ամիս առաջ՝
Բենզինի եւ դիզվառելիքի գների բարձրացման մասին զրուցեցինք փորձագետ եւ վերլուծաբան Վախթանգ Մգելաձեի հետ:
«Բենզինի գների բարձրացումը կապված է համաշխարային գների բարձրացման հետ: Համաշխարահին շուկայում գները այս պահի դրությամբ աճում են, բայց թե ինչքան կմնա այդ աստիճանի վրա դեռեւս պարզ չէ: Դիզելի գինը ավելի ուշ է սկսել թանկանալ քան թե բենզինի գները: Մասնավոր ընկերությունները տարբեր երկրներից են ներկրում դիզվառելիքը ու պարզ է որ գները տարբեր կլինեն: Բենզինի գների բարձրացումը կարող է նաեւ ազդեցություն ունենալ մնացած ապրանքների եւ տրանսպորտային միջոցների գների բարձրացման վրա: Իմ կարծիքով մոտակա ամիսներին դիզվառելիքի գների բարձրացումը շարունակվելու է: Մոտավորապես 2-3 ամիս հարկավոր է մինչեւ գների փոփոխություն տեղի ունենա եւ զգացվի մեր մոտ նույնպես»:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Թեմատիկ՝