Նինոծմինդա քաղաքի Ազատության փողոցի կամուրջը անմխիթար վիճակում է. Այն քաղաքի կենտրոնական հատվածը Խոջաբեկի մի մասի հետ կապող կարևոր տրանսպորտային հանգույցն է։
Կամրջի հետիոտնային հատվածն աստիճանաբար քանդվում է։ Ասֆալտը ճաքել է, տեղ-տեղ թափվել. Կամրջի բազրիքը ամրացված է միայն մեկ մետաղալարով։
Նշենք, որ Դրիմ Փրոջեքթ ՍՊԸ-ն անցած տարի վերաներկել է կամուրջների ցանկապատերը Ազատության և Տերյան, սակայն, կամուրջների հիմնանորոգում չի իրականացվել։ Քաղաքապետարանի ենթակառուցվածքային ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ վերանորոգում դեռ չի նախատեսվում։