Ուսուցչի ազգային օրվա կապակցությամբ վաստակաշատ ուսուցիչներին կհանձնվի պետական մրցանակ։ Մրցանակը ներառում է 10000 լարի միանվագ պարգև և հատուկ ձևավորված կրծքանշան։
Կրթության նախարար Գիորգի Ամիլախվարիի խոսքով, հաղթող ուսուցիչներին որոշելու չափանիշները կսահմանի նախարարությունը։ Գործակալության ներկայացուցիչներից բացի հաջողակ ուսուցիչների ընտրությանը կմասնակցեն հայտնի մարդիկ, որոնք առաջնորդվելու են տարբեր չափանիշներով։
«Ուսուցման գործընթացին հատուկ մոտեցում, ուսուցման տարբեր մեթոդների կիրառում, երեխաների նկատմամբ հատուկ մոտեցումների բացահայտում, ծնողների հետ հարաբերություններ, ներդրում դպրոցական համայնքի և դպրոցի զարգացման մեջ, ներդրում սոցիալական զարգացման գործում: Կհավաքի ուսուցիչների պատմությունները բոլոր դպրոցներից և լայն ներառական կազմով, որում, բացի նախարարության ներկայացուցիչներից, կընդգրկվեն տարբեր ոլորտների հայտնի հասարակական գործիչներ, համատեղ կընտրվեն լավագույն պատմություններն ու ուսուցիչները և կպարգևատրվեն համապատասխան… Վաղվանից սկսելու ենք այս գործընթացը»,- ասաց նախարարը։
Վրաստանում Ուսուցչի ազգային օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 27-ին՝ վրացի ուսուցիչ և հասարակական գործիչ Յակոբ Գոգեբաշվիլիի ծննդյան օրը։ Կրթության նախարարի խոսքով՝ այս օրվա սահմանման նպատակը ուսուցչի մասնագիտությունը գնահատելն է։