
Բոլաջուրիում բնակվող 35-ամյա տղամարդն ընկել է Բորժոմիում հինգ հարկանի շենքից. Նա արդեն մահացած էր, երբ դեպքի վայր է ժամանել շտապ բուժօգնությունը։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին։ Տեղեկությունը տարածում է «Հարավային դարպասը»։
Ըստ հրապարակման՝ մահացածն աշխատում էր «Բեստ Բիլդ Գրուպ» ՍՊԸ-ում, որը շինարարական/վերականգնողական աշխատանքներ էր կատարում Բորժոմիում։