2017 թվականի փետրվարի 3-ից Վրաստանում սկսվել է գարնանային զորակոչը, որը կտևի մինչև հունիսի 30-ը:
Զինծառայողների համար կատարվել է նորամուծություն: Նրանք, ովքեր այս տարի կանցնեն զինծառայության, յուրաքանչյուր զինծառայողի նախկին 12 լարիի փոխարեն կտրվի 50 լարի` այլ ծախսերի համար:
Յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին զինծառայողները իրավունք ունեն գնալու տուն, եթե ցանկանում են:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի զինվորական ծառայության ղեկավար Նաիրի Մանուկյանի խոսքով` զինծառայողների համար նախատեսված նոր կարգավորումները պետք է, որ խթան հանդիսանան երիտասարդներին զինվորական ծառայության անցնելու համար:
Մանրամասները լսեք մեր նյութում.
Բորիս Ղարսլյան