Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Տեղեկությունը «Instagram»-ում տարածում է Սալոմե Զուրաբիշվիլին։
Հանդիպումից հետո Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ Մակրոնի հետ զրույց է ունեցել Վրաստանի եվրոպական հեռանկարի մասին։
«Մենք ողջունում ենք ձեզ Փարիզից, և ես շատ ուրախ եմ, որ շատ օգտակար զրույց ունեցա Ֆրանսիայի նախագահի հետ մեր ապագա եվրոպական թեկնածության շուրջ»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։ 1tv.ge