Քաղաքի գլխավոր Ազատության փողոցում 2 շաբաթից ավելի է, ինչ շենքերի ճակատները չեն վերանորոգվել։ Այս հարցով կապ հաստատեցինք ընկերության ղեկավար Գիորգի Խոզրեւանիձեի հետ և ստացանք պատասխան, որ շինարարների հեռանալուց հետո այս շաբաթ նոր թիմ է գալու, և նա նաև վստահեցրեց, որ նախագիծը կավարտվի հոկտեմբերի վերջին։
Ազատության 7 հասցեում գտնվող հինգ հարկանի շենքի բնակիչները բողոքում են, որ շենքի մոտ տեղադրված գործիքներն էլ փակել են նկուղային մուտքը։
Աշխատանքներն ընթացքի մեջ են Ազատության 54 հասցեում
Կվերանորոգվեն Նինոծմինդա քաղաքի Ազատության (թիվ 7, 8, 9, 10, 12, 21, 54, 56), Տերյան թիվ 24 և Հովսեփյան թիվ 18 փողոցների երկայնքով գտնվող շենքերի ճակատները:
Աշխատանքային պլանը ներառում է պատերից հին ավազ-ցեմենտի մնացորդների հեռացում, ինչպես նաև դրանք նորից սվաղում և ճակատի ներկում անջրանցիկ ներկով։ Նախատեսվում է նաև ապամոնտաժել մուտքերի պատուհանները և տեղադրել մետաղապլաստե պատուհաններ, ինչպես նաև վերանորոգել տանիքը և տեղադրել ջրատար խողովակներ։