Նինոծմինդա քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցը գտնվում է ձյան մեկուսացման մեջ:
Փողոցը գտնվում է քաղաքի ծայրամասում: Փողոցում առկա հաստ ձյան շերտը խոնչընդոտում է ինչպես մարդկանց, այնպես էլ մեքենաների տեղաշարժին: Բնակիչները բողոքում են, որ նրանք ամեն տարի ձմռան ամիսներին հայտնվում են նույն իրավիճակում: Ամեն տարի մինչև գարնան գալը մնում են ձյան գերության մեջ: Իսկ երբ գալիս է գարունը, և ձյունը սկսում է հալվել, փողոցը կրկին դառնում է անանցանելի:
Այս խնդիրներից բացի Սիլվա Կապուտիկյան փողոցի բնակիչները ունեն նաև ջրի խնդիր: Բնակիչները մունիցիպալիտետի ղեկավարությունից խնդրում են, որպեսզի ուշադրություն դարձվի իրենց փողոցի խնդիրներին:
Մանրամասների մասին մենք տեղեկացանք Սիլվա Կապուտիկյան փողոցի բնակիչներից.
Անաիտ Զալալյան