Սամցխե-Ջավախեթիում մեկ ամսվա ընթացքում ապօրինի անտառօգտագործման 18 փաստ է բացահայտվել

Սամցխե-Ջավախեթիում մեկ ամսվա ընթացքում ապօրինի անտառօգտագործման 18 փաստ է բացահայտվել

Բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները 2023 թվականի օգոստոսին բացահայտել են ապօրինի անտառօգտագործման 155 փաստ։Դրանցից 109-ը կապված է փայտանյութի ապօրինի հնձի և տեղափոխման հետ, իսկ 46-ը՝ սղոցարանների և ապօրինի սղոցարանների կողմից տեխնիկական կանոնակարգերի խախտման փաստեր։ Խախտումներից 14-ը պարունակում են քրեական հանցագործության նշաններ։

Ամենաշատը՝ ապօրինի անտառօգտագործման 35 փաստ է հայտնաբերվել Կախեթում։ Արձանագրվել է 33 փաստ Աջարիայում, Իմերեթում՝ 30, Սամցխե-Ջավախեթիում՝ 18, Շիդա Քարթլիում՝ 14, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 13, Ռաճա-Լեչխումում՝ Քվեմո Սվանեթիում՝ 6, Գուրիայում՝ 4, Մցխեթա-Մթիանեթլիում՝ 1։

Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության համաձայն՝ ընդհանուր առմամբ հանվել է ապօրինի ձեռք բերված ավելի քան 338 խմ փայտանյութ։

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է սղոցարանի տեխնիկական կանոնակարգի 40 խախտում։ Նաև հանրապետության ողջ տարածքում հանվել է 6 միավոր չգրանցված սղոցարան։

Նյութերն ուղարկվել են համապատասխան գերատեսչություններ՝ հետագա արձագանքման համար։

Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը բնապահպանական վերահսկողության վարչության առաջնահերթությունն է։Այս ուղղությամբ իրավախախտումները կանխելու նպատակով վարչության աշխատակիցներն իրականացնում են շուրջօրյա շարունակական պարեկություն և անմիջապես արձագանքում նախարարության թեժ գծով (153) ստացված հաղորդագրություններին։ Արդյունքում՝ 2023 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 1-ից բացահայտվել է ապօրինի անտառօգտագործման 1897 փաստ։ Դրանցից 137-ը պարունակում են քրեական հանցագործության նշաններ։ Նաև ընթացիկ տարվա 8 ամիսներին հանրապետության ողջ տարածքում հայտնաբերվել է 54 ապօրինի սղոցարան։ sknews.ge