
Անցած գիշեր Ստամբուլում հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրհեղեղի ժամանակ երկու մարդ է մահացել։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իրավիճակը հատկապես ծանր է Քըրքլարըր նահանգում, որտեղ դեռ չորս քաղաքացու են փնտրում։
Հորդառատ անձրևը հեղեղել է երկրի խոշորագույն քաղաքի փողոցները։ Ստամբուլի նահանգապետ Դավութ Գուլուն հայտարարել է, որ իշխանությունները ջրհեղեղից տուժածներին տեղավորելու են ժամանակավոր կացարաններում։
Օդերևութաբանները տեղումներ են կանխատեսում երկրի արևմտյան և հարավ-արևմտյան շրջաններում, բնակչությանը զգուշացնում սպասվող հեղեղումների և ուժեղ քամիների մասին։ jnews.ge