Բլինքենն Ալիևին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

Բլինքենն Ալիևին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կրկնել է Լաչինի միջանցքը բացելու ԱՄՆ կոչը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտը:

«Սեպտեմբերի 1-ին պետքարտուղարը խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հայտնելով Միացյալ Նահանգների անհանգստությունը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ: Նա կրկնել է մեր կոչը՝ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար՝ միաժամանակ գիտակցելով Ադրբեջանից լրացուցիչ երթուղիների կարևորությունը»,-ասված է հայտարարությունում:

Պետքարտուղար Բլինքենը ընդգծել է նաև երկխոսության և փոխզիջման անհրաժեշտությունն ու կողմերի միջև վստահության ձևավորման կարևորությունը։ Բլինքենը խոստացել է ԱՄՆ շարունակական աջակցությունը խաղաղության գործընթացին։ 1in.am