
Փարվանա (Ռոդիոնովկա ) գյուղում բնակվող երկու երիտասարդ աղջիկներ` Բուրաստան Մկրտչյանը և Էմիլիա Կյուրեղյանը ստացել են 100% կրթական դրամաշնորհ։ Փարվանա գյուղի բազային դպրոցը ավարտելուց հետո նրանք ուսումը շարունակել են Փոկայի միջնակարգ դպրոցում և այս տարիների ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն ։
«Չնայած որ դեռ չունեմ հստակ ընտրած մասնագիտություն, սակայն մեկ տարվա ընթացքում կկողմնորոշվեմ, թե որ ուղղությամբ կգնամ, միշտ ցանկացել եմ հումանիտար բնագավառում հայտնվել: Այդ շրջանում բնականաբար շատ դժվարությունների հանդիպեցի, սակայն չհանձնվեցի և հասա իմ նպատակին։ Երևի սա իմ ամենափոքր, սակայն ամենաարժեքավոր հաջողությունն էր, կարծում եմ ամեն ինչ դեռ առջևում է »- նշեց Բուրաստան Մկրտչյանը ։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարվանա գյուղի երկու աղջիկները 1+4 ծրագրով ստացել են 100% կրթական դրամաշնորհ։
Իր մասնագիտական կողմնորոշումների մասին մեզ պատմեց նաև Էմիլիա Կյուրեղյանը:
Նյութը պատրաստել է Nor ռադիոյի կամավոր Շուշան Մկրտչյանը.