
Անակլիայում 3-ամյա երեխան ընկել է Էնգուրի գետը. Դեպքը տեղի է ունեցել երեկ։ Տեղեկությունը տարածում է «Mtavari arxi»-ն։
Ըստ իրենց իսկ տեղեկությունների՝ երեխան տեղափոխվել է Չիտացկարիի հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրան փրկելու համար։
Հայտնի է, որ երեխան մոր հետ այցելում էր պապիկին։ Ականատեսների վկայությամբ՝ նա տան բակում՝ գետի մոտ խաղալիս է եղել, երբ ընկել է ջուրը։ Անչափահասին մի քանի րոպեում դուրս են բերել գետից, իսկ ոստիկանության աշխատակիցները ծանր վիճակում նրան տեղափոխել են հիվանդանոց։ Ականատեսները պատմում են, որ երեխային փրկելու համար ոստիկանական մեքենան մի քանի րոպեում հասել է Անակլիայից Զուգդիդի ։