Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում սպասվող եղանակի մասին։
Գործակալության տվյալներով՝ սեպտեմբերի 9-ից սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի անկում, իսկ լեռնային շրջաններում հնարավոր են ձյան տեսքով տեղումներ։
«Սեպտեմբերի 7-ին օրվա երկրորդ կեսից Աջարիայի, Ռաճա-Լեչխումիի, Գուրիայի, Իմերեթիի, Սամցխե-Ջավախեթիի, Մցխեթա-Մթիանեթիի և Կախեթիի տարածաշրջաններում սպասվում են հորդառատ անձրեւ, կայծակ, կարկուտ։ Սեպտեմբերի 8-ին ցերեկային ժամերին տեղումների ինտենսիվությունը կթուլանա, իսկ սեպտեմբերի 9-ից սեպտեմբերի 10-ի առավոտ Արևմտյան Վրաստանի մեծ մասում և Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են առատ տեղումներ, կայծակ և կարկուտ։ Փչելու է ուժեղ արևմտյան քամի: Ծովում հնարավոր է 3-4 բալանոց փոթորիկ:
Սեպտեմբերի 9-ից սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի անկում, իսկ բարձր լեռնային շրջաններում հնարավոր են ձյան տեսքով տեղումներ։ Վրաստանի գետերի վրա սպասվող առատ տեղումները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, փոքր գետերի վարարումներ, լեռնային շրջաններում սողանքային-հեղեղային գործընթացների սկիզբ ու ակտիվացում»,- ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։