
Բաթումում ճայթրուկ է պայթել 10-ամյա տղայի ձեռքում: Վիրավոր երեխայի վիճակը ծանր է:
Ինչպես «Բաթումեբելիին» պատմել է իրազեկ անձը, երեխան գտել է նետված ճայթրուկ, որը բռնկվելիս պայթել է ձեռքում։
Պայթյունի հետեւանքով երեխան լուրջ վնասվածքներ է ստացել դեմքի հատվածում, կորցրել է մի աչքը, մյուս աչքը դեռ հայտնի չէ՝ կփրկվի՞։
Այսօր 10-ամյա երեխային հերթական վիրահատությանը կենթարկեն։
Վիրավոր երեխային տեղափոխել են Թբիլիսի։
Պիրոտեխնիկայի կիրառման արդյունքում տարեկան տասնյակ մարդիկ են վիրավորվում։
Անցյալ տարի երեխաներն իրենք են դիմել Աջարիայի Գերագույն խորհրդին՝ արգելելու պիրոտեխնիկան։