
«Եվրամիությունը ցավում է, որ Վրաստանի կառավարությունը թույլ է տվել վերսկսել ուղիղ չվերթները Ռուսաստանի հետ», – այս մասին ասվում է վրացական civil.ge–ին ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի տված հարցազրույցում։
Բորելը հավելել է, որ ԵՄ-ն ակնկալում է, որ գործընկեր երկրները, ինչպես նաև նրանք, որոնք ձգտում են դառնալ ԵՄ անդամ, կհետևեն եվրոպական արտաքին քաղաքականության որոշումներին։
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 10-ին հրամանագիր է ստորագրել, որով վերսկսվում է երկու երկրների միջև ավիահաղորդակցությունը։