Ուսանողներին ընդառաջելու նպատակով Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարարությունն այսօրվանից մեկնարկում է սոցիալական ծրագրի շրջանակներում դիմումների ընդունումը:
ԿԳՆ-ի փոխանցմամբ՝ գերատեսչությունը շարունակում է ֆինանսավորել հետևյալ սոցիալական կատեգորիաները, որոնք գործում էին նաև նախորդ տարիներին.
բարձրլեռնային գյուղերի կարգավիճակ ունեցող դպրոցների շրջանավարտներ,
օկուպացված տարածքներից ուսանողներ,
տարածքային ամբողջականության համար ռազմական գործողությունների արդյունքում զոհվածների, ծանր/զգալի հաշմանդամություն ունեցող վետերանների կամ նրանց երեխաների երեխաները,
ծնողազուրկ (հայր, մայր) ուսանողներ,
բազմազավակ ընտանիքի անդամներ (4 և ավելի երեխաներ),
սոցիալապես անապահով ուսանողներ (ընտանիքի սոցիալական վարկանիշը 70 հազար և ցածր),
պետական խնամքի տակ գտնվող ուսանողներ,
ադրբեջանալեզու դպրոցների շրջանավարտներ,
հայալեզու դպրոցների շրջանավարտներ,
հայրենադարձի կարգավիճակ ստացած ուսանողներ,
գրավյալ տարածքների հետ բաժանարար գծին հարող գյուղերի դպրոցների շրջանավարտներ,
հաշմանդամություն ունեցող ուսանողներ,
աուտիզմի սպեկտրի խանգարումներ ունեցող անձինք,
Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման և վերականգնման կամ այլ տեսակի խաղաղապահ գործունեության իրականացման ժամանակ, կամ այդ առաքելություններում առողջությանը հասցված վնասի հետևանքով մահացած Վրաստանի պաշտպանության նախարարության զինծառայողների երեխաները, խաղաղարար գործողությունների իրականացման հետևանքով ծանր/զգալի արտահայտված հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձինք կամ նրանց երեխաները։
Ըստ կրթության գերատեսչության՝ հայտերն ընդունվում են 2023 թվականի սեպտեմբերի 7-ից սեպտեմբերի 26-ը էլեկտրոնային եղանակով, միայն առցանց գրանցման հիման վրա, հայտերի հղումը՝ այստեղ: