Կոշկակարի մասնագիտությունը պահանջված է, բայց ոչ տարածված

Կոշկակարի մասնագիտությունը պահանջված է, բայց ոչ տարածված

44-ամյա Արմեն Ներսեսի Մնդլյանը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղից, ով արդեն 20 տարի է զբաղվում է կոշկակարությամբ:

Կոշկակարի հմտություններ Արմենը Մնդլյանը ձեռք է բերել Խաբարովսկ քաղաքում իր հորեղբոր մոտ, կոշիկի գործարանում: Նա 23 տարեկան էր, երբ առաջին անգամ կոշիկ վերանորոգեց, իսկ արդեն 24 տարեկանում սկսեց կանոնավոր աշխատել և գումար վաստակել:

՛՛Մեկ օրում վերանորոգում եմ մեկից երկու զույգ կոշիկ: Ամենօրյա ծախսերի համար կարողանում եմ վաստակել: Աշխատանքս կատարում եմ սիրով, այլապես ոչինչ չի ստացվի՛՛,-ասում է վարպետը: Արմենը կարոտով է հիշում և պատմում այն օրերի մասին, երբ աշխատում էր Խաբարովսկ քաղաքում:

՛՛Այն ժամանակ շատ հաճախորդներ էի ունենում, օրեկան յոթից ութ զույգ կոշիկ էի վերանորոգում՛՛,-նշում է Արմեն Մնդլյանը:
Վարպետի խոսքով՝ հաճախորդները դժգոհ չեն իր կատարած աշխատանքից:

Մանրամասները լսեք մեր նյութում.



Opinion, pooling and voting