
Քոբուլեթիում անձրեւի հետեւանքով հեղեղվել են մի քանի փողոցների բնակելի տների բակերն ու առաջին հարկերը։ Քաղաքապետարանում հայտարարում են, որ հորդառատ անձրեւի հետեւանքով հունից դուրս է եկել Աչվա գետը, որը վարարումների պատճառ է դարձել։
«Քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները տարբեր գերատեսչությունների հետ միասին ակտիվորեն իրականացնում են պոմպային մաքրման աշխատանքներ։
Տարբեր գյուղերում սողանքներ են զարգացել»,- ասվում է հաղորդագրության մեջ։