Աղետ Գուրիայում-փնտրում են 3 հոգու, այդ թվում՝ 2 անչափահասի

Աղետ Գուրիայում-փնտրում են 3 հոգու, այդ թվում՝ 2 անչափահասի

Լուսանկար- Օզուրգեթիի քաղաքապետարան

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ուշ գիշերը տեղացած հորդառատ անձրեւը Գուրիայում ջրհեղեղների ու սողանքների պատճառ է դարձել։ Փրկարարներն այս պահին մարզի տարբեր գյուղերում որոնում են 3 անձի, այդ թվում՝ 2 անչափահասի։

Հորդառատ տեղումների հետևանքով հեղեղվել են բնակելի տներ, դաշտեր, ջարդվել են ծառեր, փլվել են հողատարածքներ, Գուրիայի շրջանի մի քանի գյուղեր կտրվել են արտաքին աշխարհից։

Գուրիայի և Աջարիայի մարզերից Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում ստացվել է ավելի քան 100 հաղորդում, աղետի վայրերում մոբիլիզացված են ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները և իրենց իրավասության շրջանակներում իրականացնում են անհրաժեշտ միջոցառումներ։

Հավելյալ տեղեկատվությունը քայլ առ քայլ ճշտվում և հաղորդվում է հանրությանը։ Հրշեջ-փրկարարական խմբերը լիովին մոբիլիզացված են, կատարվում են համապատասխան աշխատանքներ և փուլ առ փուլ արձագանքվում է բոլոր հաղորդումներին»,- ասված է հաղորդագրությունում։ sknews.ge