
Սեպտեմբերի 8-ի օրվա երկրորդ կեսից Վրաստանի տարածքի մեծ մասում, իսկ սեպտեմբերի 9-ից մինչև սեպտեմբերի 10-ի առավոտ Արևմտյան Վրաստանի մեծ մասում և Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են առատ տեղումներ, կայծակ և կարկուտ։
Արևմուտքից կփչի ուժեղ քամի։ Ծովում հնարավոր է 3-4 բալ փոթորիկ։
Սեպտեմբերի 9-ից սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի անկում, իսկ բարձր լեռնային շրջաններում հնարավոր են ձյան տեսքով տեղումներ։
Սպասվող առատ տեղումները կառաջացնեն վարարումներ Վրաստանի գետերում, իսկ լեռնային շրջաններում սողանքային-հեղեղային գործընթացների սկիզբ ու ակտիվացում։