
Շուշան Սահակյանը Ախալքալաքի մունիցիպալիտետի Բուղաշեն գյուղից է ավարտել է տեղի հանրային դպրոցը բարձր առաջադիմությամբ:
Դպրոցն ավարտելուց հետո ինչպես բազմաթիվ երիտասադներ, Շուշանը ևս գնաց իր նպատակների հետևից: Նա մասնակցեց 1+4 ծրագրին և հաջողությունը չուշացավ, 100% կրթական դրամաշնորհով ընդունվց ԹՊՀ։
Մասնագիտական կողմնորոշման մասին խոսելիս աղջնակը մտածում է ընտրել Էկոնոմիկայի ու բիզնեսի ֆակուլտետը, բիզնես կառավարման բաժինը:
Ապագայի պլանների մասին խոսելը դեռ վաղ է, բայց Շուշանը լինելով գերակտիվ երիտասարդ ունի բազմաթիվ և բազմապիսի նպատակներ և վստահ քայլերով գնում է դրանց ընդառաջ: