Վրաստանի շրջաններում սպասվում է առատ տեղումներ, ըստ այդմ՝ բնակչությանը կոչ է արվում զգույշ լինել

Վրաստանի շրջաններում սպասվում է առատ տեղումներ, ըստ այդմ՝ բնակչությանը կոչ է արվում զգույշ լինել

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է ուղարկում քաղաքացիներին, զգուշացնելով, որ երկրում սպասվում է եղանակի վատթարացում։

Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է՝

«Սեպտեմբերի 9-ից, մինչև սեպտեմբերի 10-ի առավոտյան Վրաստանի շրջանների մեծ մասում սպասվում է առատ տեղումներ, ըստ այդմ՝ բնակչությանը կոչ ենք անում զգույշ լինել»։

Հարկ է նշել, որ երեկ տեղացած հորդառատ անձրևի պատճառով Գուրիայի շրջանում գետերի հունը վարարել է, տեղի են ունեցել սողանքներ, վնասվել են բնակելի տներ, կամուրջներ, գյուղերին կապող ճանապարհներ, կան զոհեր: