Բորելը բացատրել է, թե կոնկրետ ինչ է ակնկալում Եվրամիությունը Վրաստանից և որքան հնարավոր է շուտ
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Թբիլիսիում կայացած ճեպազրույցում ասել է, որ ԵՄ-ն երբեք երես չի թեքելու Վրաստանից և հույս ու նի, որ այժմ նա կօգտագործի ժամանակը ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալու ուղղությամբ վճռական ջանքեր գործադրելու համար:
«Մենք ուզում ենք, որ դուք ԵՄ անդամ լինեք, դրա համար էլ եկել եմ ձեզ հետ զրուցելու։ Եվրամիությունը չի լքել Վրաստանը և չի հրաժարվի դրանից։
Միևնույն ժամանակ, պետք է ասեմ, որ այս գործընթացը հիմնված է արժանիքների վրա, դուք պետք է կատարեք որոշակի պայմաններ, դա ձեզնից է կախված։ Երբ ուսանողը քննություն է հանձնում, հո պրոֆեսորին չի՞ մեղադրում։ Նա ինքը պետք է ցույց տա, որ գիտի թեման»,- ասել է Բորելը։
Նա վրացիներին կոչ է արել չտրվել ռուսական քարոզչությանը, որը փորձում է նսեմացնել Եվրամիությունը։
«Խենթություն է կարծել, թե Եվրամիության կողմից ինչ-որ մեկը ցանկանում է պատերազմ Վրաստանում։ Մի լսեք», – հորդորել է Բորելը:
ԵՄ ներկայացուցիչը մի քանի կարևոր հայտարարություն է արել ստեղծված իրավիճակի վերաբերյալ.
Վրաստանի համատեղելիության մակարդակը ԵՄ արտաքին քաղաքականության հետ «շատ բարձր չէ». Այս ցուցանիշը բարելավման կարիք ունի։ Բորելն ասել է, որ ինքն այդ մասին ուղղակիորեն ասել է Վրաստանի վարչապետին, և ԵՄ-ն «քաղաքավարիորեն տեղեկացրել է այդ մասին ԱԳՆ-ին»։
Միաժամանակ Վրաստանը լավ է աշխատում պատժամիջոցներից խուսափելու դեմ պայքարում, սա պետք է ընդգծել։
Վրաստանի համար ԵՄ ներդրումային ծրագիրը նախատեսում է 1,3 միլիարդ եվրոյի մոբիլիզացիա՝ երկրի մրցունակությունը բարձրացնելու և ենթակառուցվածքները զարգացնելու համար։
Կարևոր է, որ մեր գործընկերները ներդաշնակ աշխատեն, մենք շատ ենք ցավում, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցությունը վերականգնվել է։
ԵՄ-ն չի կարող օգնել Վրաստանին հաղթահարել քաղաքական բևեռացումը. սա խնդիր է, որը միայն վրացիներն իրենք կարող են լուծել: Հենց հիմա քաղաքական բանավեճի որակն է, որ խանգարում է երկրին առաջ գնալ։
Նախագահ Զուրաբիշվիլիի իմպիչմենտը էլ ավելի է մեծացնում բևեռացումը։
ԵՄ 12 հանձնարարականներից առաջընթաց է ակնկալվում 9-ում, երեքում դրական գնահատական է տրվել ամռանը։
«Ոչ մի դեպքում մի մտածեք մերժման մասին»: ԵՄ-ն չի լքել Վրաստանը և չի լքում Վրաստանին։ Բայց անելիքներ կան, և դեռ ժամանակ կա։
Եվրամիությունը հույս ունի Վրաստանի հետ, սպասում է և պատրաստ է օբյեկտիվորեն գնահատել ԵՄ-ում կարգավիճակի համար ջանքերը։ Եթե մեր հարաբերությունները չհաջողվեն, դրանից հաճույք կստանա միայն Ռուսաստանը։