Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնաբանել է երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ Գուրիայում ջրհեղեղի ժամանակ երեք մարդու մահը և Ազգային արխիվում բռնկված հրդեհը, որը ոչնչացրել է հին ֆիլմերի բնօրինակները։
Բառացի մեջբերում ենք Զուրաբիշվիլիի խոսքերը.
«Մեզ համար դժվար օրեր ու գիշերներ են. երեխաներ, ովքեր զոհվել են Գուրիայի աղետի գոտում, և ևս մեկ ողբերգություն, որը մնում է առանց խոսքի: Ցավակցում եմ ընտանիքներին, հարազատներին և մեր համայնքին։
Արխիվում բռնկվող հրդեհը ցավալի զգացումներ է արթնացնում մեկ այլ իմաստով. այն մեր մեջ առաջացնում է անցյալն ու հիշողությունը կորցնելու վախը:
Եվ այս պահին, երբ ամենից շատ պետք է մտածել, թե ինչպես են պատահական այս ողբերգական իրադարձությունները տեղի ունենում, կամ հակառակը՝ այս ամենը մեր գործողությունների, անպատրաստության, երկրի ու ժողովրդի հանդեպ անտարբերության արդյունք է… Շարունակում ենք ինչպես միշտ՝ զայրույթը, ատելությունը, անհանդուրժողականությունը միմյանց նկատմամբ»: