Վրաստանը ցավակցում է Մարոկոյին, որտեղ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է հազարը, շատերին շարունակում են փնտրել փլատակների տակ, իսկ մի քանի հարյուր վիրավորների վիճակը ծանր է։
«Անկեղծ ցավակցություն Մարոկկոյի ժողովրդին ավերիչ երկրաշարժի կապակցությամբ… հարյուրավոր մարդիկ զոհվեցին, շատերը մնացին անօթևան: Մեր մտքերը զոհվածների ընտանիքների հետ են։ Մաղթում ենք տուժածներին շուտափույթ ապաքինում»,- ցավակցություն է հայտնել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Իմ սիրտը ցավում է Մարոկկոյում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի ժամանակ հարյուրավոր կյանքերի կորստի համար: Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։ Այս դժվարին պահերին մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Մարոկկոյի Թագավորության կառավարությանը»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
6,9 մագնիտուդով երկրաշարժ, ըստ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC), տեղի է ունեցել անցած գիշեր Մարաքեշից 80 կմ հեռավորության վրա։ Դրանից հետո գրանցվել են ևս մի քանի ցնցումներ՝ 4,8, 3,4, 3,2 և 3,3 մագնիտուդներով։