Գանձայից Արծրուն Թանգամյանը գրավել է 3-րդ հորիզոնականը Վրաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների առաջնությունում

Գանձայից Արծրուն Թանգամյանը գրավել է 3-րդ հորիզոնականը Վրաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների առաջնությունում

Փետրվարի 4-5-ը Ղվարելիում անցկացվեց Վրաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների առաջնություն:

Առաջնությանը մասնակցում էին մարզիկներ Վրաստանի տարբեր շրջաններից: Նինոծմինդայի մունիցիպալիտետից առաջնությանը մասնակցում էին 6 մարզիկներ: Նրանցից Արծրուն Թանգամյանը Գանձա գյուղից 74 կգ քաշային կարգում գրավեց 3-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ Ամբրոլաուրիում վերջերս անցկացված Վրաստանի ազատ ոճի ըմբշամարտի 16-23 տարեկանների առաջնությունում, Արծրուն Թանգամյանը կրկին գրավել էր 3-րդ հորիզոնականը և ընդգրկվել Վրաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի կազմում:

Անաիտ Զալալյան



Opinion, pooling and voting