Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2000-ը։
Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ առնվազն 2012 մարդ մահացել է, 1404 մարդ ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է։
Փլատակների տակ մնացածներին փրկելու համար որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել: