Շենքերի արտաքին հարդարման աշխատանքները մի քանի շաբաթ դադարեցելուց հետո վերսկսվել են վերանորոգման աշխատանքները։ Սակայն մի քանի օր է, ինչ նոր թիմ է աշխատում ։
Ազատության 7 հասցեում գտնվող հինգ հարկանի շենքի բնակիչները դժգոհություն են հայտնել շենքին կից տեղադրված շինարարական աստիճանների առնչությամբ, որոնք փակում են մուտքը դեպի նկուղ։ Մասամբ ներկվել են նաև Ազատության թիվ 7 բնակելի շենքի հարևանությամբ գտնվող մասնավոր սեփականության պատերը, որը ներառված չէ նախագծում։ Թե ինչ նպատակով, հայտնի չէ։
Բնակիչների մտահոգությունները. հնարավո՞ր է արդյոք աշխատանքները ավարտին հասցնել մինչև դաժան ձմեռը։ Բնակիչների խոսքով, շուտով վատ եղանակ է սկսվելու, իսկ մեր տարածաշրջանում [Ջավախեթիում] ձմեռը հայտնի է իր տեւողությամբ՝ բնորոշ կլիմայական պայմանների պատճառով։
«შპს იქს 2» ընկերության ղեկավար Գեորգի Խոզրեանիձեն այս առիթով ավելի վաղ հայտարարել էր, որ նախագիծը կավարտվի ժամանակին` 2024 թվականի հունվարի 23-ին։
Նախագծով նախատեսվում էր վերանորոգել Նինոծմինդա քաղաքի Ազատության փողոցի (թիվ 7, 8, 9, 10, 12, 21, 54, 56), Տերյան թիվ 24 և Հովսեփյան 18 փողոցի երկայնքով գտնվող շենքերը. Այդ աշխատանքներն իրականացնելու համար տեղական բյուջեից հատկացվել է 680 հազար լարի։ Մրցույթը շահել է შპს იქს 2-ը 675 391 լարիի չափով։
Աշխատանքային պլանը ներառում է պատերից հին ավազ-ցեմենտի մնացորդների հեռացում, ինչպես նաև դրանք նորից սվաղում և ճակատի ներկում անջրանցիկ ներկով։ Նախատեսվում է նաև ապամոնտաժել մուտքերի պատուհանները և տեղադրել մետաղապլաստե պատուհաններ, ինչպես նաև վերանորոգել տանիքը և տեղադրել ջրատար։