Բաթումիում տեղի ունեցած վթարի հետեւանքով չորս մարդ է տուժել. Միջադեպի մասին տեղեկություն է տարածում տեղական «Բաթումելեբի» հրատարակությունը։
Հրատարակությունը գրում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Սարփիի մայրուղու վրա՝ արդյունքում մեկ ավտոմեքենա է շրջվել։
Ինչպես գրում է հրատարակությունը՝ հենվելով շտապ օգնության ծառայության մամուլի կենտրոնի վրա, տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։
Տեղում աշխատում են իրավապահները։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն: