Ամեն ամիս 5 հազար ուսանող 300 լարի կրթաթոշակ կստանա, կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ըստ նրա՝ մինչ այժմ բարձր առաջադիմություն ունեցող 2 500 ուսանող ստացել է ամսական 150 լարի կրթաթոշակ։ Նա խոսել է նաև Կրթության միջազգային կենտրոնի գործունեության մասին և ասել, որ կենտրոնի ֆինանսական աջակցությամբ ավելի քան 1 000 լավագույն, գերազանցիկ ուսանողներ կառավարության ֆինանսավորմամբ սովորում են օտարերկրյա բուհերում։
«Համեմատության համար ուզում եմ հիշել նաև, որ նախկին իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ նախկին նախագահը, բյուջեից ֆինանսավորում էին սեփական երեխաներին, ֆինանսավորում էին նրանց ուսումը. սա է տարբերությունը»,- ասել է Ղարիբաշվիլին։ aliq.ge