
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 9 դատապարտյալի ներում է շնորհել: Այս տեղեկությունը տարածել է նախագահի պաշտոնական էջը:
Տեղեկության համաձայն, ներված 9 դատապարտյալներից 5-ն այսօր կլքեն քրեակատարողական հիմնարկը (ՔՀԿ):
«Իսկ 4 դատապարտյալի ՔՀԿ-ում պատիժը կրելու համար նախատեսված պատժաչափը կրճատվել է»,- նշված է հաղորդագրության մեջ։ aliq.ge