Նինոծմինդայի շրջանի Ոստիկանության աշխատակիցները օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալել են 1995 թ. ծնված Ի.Պ.-ին, իսկ 1961թ. ծնված Ի.Մ.-ն և 1984 թ. ծնված Վ. Գ.-ն կանչվել են քրեական պատասխանատվության:
Նրանք մեղադրվում են գողություն կատարելու մեջ: Հետաքննությամբ պարզվել է, որ Ի.Պ.-ն შპს „ატეფ ჯორჯია» ընկերությանը պատկանող Մարաբդա-Ախալքալաքի-Կարս երկաթուղու Նինոծմինդայի հատվածից գողացել է 86 կգ պղինձ, իսկ Ի.Մ.-ն և Վ. Գ.-ն այն վաճառել են:
Պատճառված վնասի չափը կազմել է 2050 լարի: Կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի ա կետի համաձայն և 186-րդ հոդվածի 2-րդ կետի ա ենթակետի համաձայն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/miaofgeo/