
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ սեպտեմբերի 13-14-ը Վրաստանում սպասվում է կարճատև անձրև և կայծակ, իսկ արևելյան Վրաստանում տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։
Սեպտեմբերի 13-14-ը Թբիլիսիում հնարավոր է կարճատև անձրև, 15-ին՝ առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը սպասվում է +24, +26 աստիճան տաքություն։
Երկրի ափամերձ շրջաններում սեպտեմբերի 13-ին սպասվում է կարճատև անձրև և կայծակ, 14-ից 15-ը՝ առանց տեղումների եղանակ։
Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում սեպտեմբերի 13-ին կդիտվի կարճատև անձրև և կայծակ, 14-15-ը առանց տեղումների եղանակ։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում սեպտեմբերի 13-14-ը կդիտվի կարճատև անձրև և կայծակ, 15-ին առավելապես առանց տեղումների եղանակ։ Aliq.ge