Անզգույշությունը հանգեցրել է կոյուղագծի խցանման

Անզգույշությունը հանգեցրել է կոյուղագծի խցանման

Վերջերս խցանված կոյուղագծի խնդիրը մտահոգել է Ազատության թիվ 7 հասցեի հինգ հարկանի շենքի բնակիչներին։

Այսօր կրկին Ազատության թիվ 7 շենքի մի մուտքում կոյուղագիծ է խցանվել։

Բնակիչ Հայաստան Իսպիրյանի խոսքով՝ խցանման պատճառը հենց բնակիչների անփույթ վերաբերմունքն է։ Սա առաջին անգամը չէ, որ մեր մուտքի գիծը խցանվում է, դա պայմանավորված է նրանով, որ բնակիչներն անզգույշ են և համակարգ են լցնում այն ամենը, ինչ ձեռքի տակ է ընկնում: Ջրամատակարարման անձնակազմին խնդրեցինք վերացնել առկա խնդիրները։ Նրանք օպերատիվ արձագանքեցին մեր խնդրանքին, և խնդիրը լուծվեց: Չնայած խցանումը շենքի ներսում էր, և դա ջրամատակարարման ծառայության պարտականությունը չէր, այնուամենայնիվ նրանք մեզ օգնեցին։

Իսպիրյանը հավելեց, որ բնակիչներին խնդրում է հետագայում զգույշ լինել։ Կրկնվող խցանումների դեպքում շենքի բնակիչներն իրենք պետք է հավաքվեն և լուծեն այս խնդիրը։

Radio NOR · Устранена прорыв канализационой линии