Հունվարի 3-ին Նոր Ռադիոն տեղեկություն էր տարածել, որ Նինոծմինդա քաղաքի Պուշկին փողոցում վնասվել էր ջրագիծը, և ջուրը սառչելով փողոցը վերածում էր սահադաշտի:
Վրաստանի համընդհանուր ջրամատակարարող ընկերության Նինոծմինդայի բաժինը փողոցի տվյալ հատվածում իրականացրել է ջրագծի վերանորոգում:
Պուշկին փողոցի բնակիչների խոսքով՝ ջրագիծը վերանորոգվել է, սակայն վերանորոգումից հետո այլ խնդիր է առաջացել, մասնավորապես փողոցի այդ հատվածում ասֆալտը քանդվել է:
Գարուշ Արզումանյան