Ուսմասվարի հետ զրույցը ընդհատվեց
Նինոծմինդայի ռեսուրս կենտրոնի տնօրեն՝ Դավիթ Զեդգենիձեն հրաժարվեց հարցազրույցից
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղի դպրոցը գտնվում է անմխիթար վիճակում եւ ունի վերանորոգման կարիք:
Ջիրգաշենի հանրային դպրոցը ունի կոսմետիկ վերանորոգման եւ հատակի փոփոխման կարիք, կան կոտրված պատուհաններ եւ դռներ որոնք ենթակա են փոփոխման: Դպրոցի սպորտդահլիճը գտնվում է վատ վիճակում:
Ջիգրաշեն գյուղի բնակիչներից մեկը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Դպրոցը քանդված է եւ գտնվում է վատ վիճակում երեխաները կարող են նույնիսկ ընկնել հատակի տակը: Ծնողներին զանգում են դպրոցից ու կանչում մաքրություն անելու, եթե դպրոցը հավաքարար ունի ծնողները ինչի պետք է ամեն տարի գնան դպրոցը մաքրելու: Մինչեւ անցած տարի գնացել եմ, բայց այսուհետ չեմ գնա: Դպրոցը ներկա պահին տնօրեն չունի, բայց եւ այնպես այս ամենը գալիս է տնօրենի թուլությունից»:
Բնակիչներից մեկն էլ իր հերթին նշեց. «Քանի դեռ ուսումնական տարին չի սկսվել դպրոցին առաջին հերթին հարկավոր է ղեկավար, կարգ ու կանոն, որպեսզի երեխաները սովորեն եւ մարդ դառնան: Շենքի վիճակը նույնպես լավ չէ, քանդված է, ունի վերանորոգման կարիք: Իսկ ինչ վերաբերվում է դպրոցի մաքրությանը, եթե դպրոցը իր ուժերով մաքրի այն լավ կլինի, իսկ եթե ոչ, ապա այդ դեպքում մենք պետք է մտածենք մեր երեխաների մասին»:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Վերոնշյալ հարցերի եւ խնդիրների շուրջ հեռախոսազրույց ունեցանք Ջիգրաշենի դպրոցի ուսմասվար եւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ ով ասաց, որ դպրոցում մաքրության հարցով զբաղվում են հավաքարարները իսկ ծնողները ոչ մի կապ չունեն:
Որից հետո հեռախոսակապը ընդհատվեց եւ մեզ չհաջողվեց դարձյալ կապ հաստատել, պարզելու համար թե արդյո՞ք դպրոցում նախատեսվում է իրականացնել վերանորոգման աշխատանքներ, թե ով է ընտրվելու դպրոցում տնօրեն եւ այլ հարցեր որոնք այդպես էլ մնացին անպատասխան:
Այս հարցերով NOR -ռադիոկայանը դիմեց նաեւ Նինոծմինդայի ռեսուրս կենտրոն, տնօրեն՝ Դավիթ Զեդգենիձեն հրաժարվեց հարցազրույց տալուց:
Նշենք, որ Ջիգաշենի դպրոցում գործում է ջեռուցման համակարգ եւ վերջին տարիներին կառուցվել է նոր սանհանգույց:
Թեմատիկ՝