Ծղոտը դաշտում այրելը կարող է հանգեցնել տուգանքի

Ծղոտը դաշտում այրելը կարող է հանգեցնել տուգանքի

Այս տարի հացահատիկի բերքահավաքից հետո ցորենի և գարու ծղոտը(սալոմ) մնացել է դաշտերում։ Գյուղացիներն արդեն հնձել ու հավաքել են անասունների համար ձմեռվա պաշարը։ Անձրևոտ, խոնավ եղանակի պատճառով այս տարի խոտ շատ կա, դրա համար մարդիկ շատ դեպքերում ծղոտը հենց դաշտում այրում են։

Եթե անցած տարի այս ժամանակահատվածում գարու ծղոտի 1 տուկն արժեր 4 լարի էր, իսկ ցորենի ծղոտինը՝ 3 լարի, ապա այս տարի երկուսի արժեքն էլ նույնն է՝ 1,50 լարի։

Գյուղացին ծղոտի 1 տուկի համար պետք է տրակտորավարին վճարի 0․80 թեթրի, այն բառնալու համար՝ 1 լարի, այսինքն՝ եթե գյուղացին ունի 100 տուկ, ապա 100 լարի պետք է վճարի բարձողին, իսկ տրակտորը 25-30 լարիի վառելանյութը կծախսի։
Եթե գյուղացին 100 տուկը վաճառի 150 լարիի, դրանից 80 լարի պետք է վճարի տրակտորավարին, 50 լարի աշխատողին և 30 լարի վառելանյութի համար։ Ընդհանուր ծախսը կազմում է 160 լարի, իսկ վաճառքից ստացած գումարը կազմում է 150 լարի, այսինքն՝ գյուղացին վնաս է կրում։

Հիմա գյուղացիները ծղոտը թողնում են դաշտերում, քանի որ դաշտը մաքրել է հարկավոր, որպեզզի գարնանը կարողանան կարոտֆիլ ցանել, ստիպված գյուղացին ծղոտը դաշտում այրում է։ jnews.ge

Զցուշացում․ Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի 117-րդ հոդված առաջին մասին հիման վրա՝ հրդեհային անվտանգության կանոնների և պայմանների տեխնիկական կանոնակարգի պահանջները խախտելը կամ չկատարելը հանգեցնում է տուգանքի՝ 500 լարիի չափով: