Ժնեւում, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի եւ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հանդիպումը, որի մանրամասները դեռեւս հայտնի չեն, գրում է «Ինտերֆաքսը»:
Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, սա «երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչների միջեւ վերջին 4 տաևրում առանց միջնորդների առաջին հանդիպումն է»:Հիշեցնենք, որ Կարասինի եւ Աբաշիձեւի հանդիպման մասին տեղեկացվել էր այս շաբաթվա սկզբին: Աբաշիձեն հայտարարել էր, որ այն կկրի ոչ ֆորմալ բնույթ եւ կքննարկվեն «տեխնիկական հարցեր»: Ավելի ուշ նմանատիպ հայտարարությամբ հանդես էր եկել նաեւ Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն, հավելելով, որ հատուկ ակնկալիքներ այդ հանդիպումից չկան: Փանջիկիձեն նաեւ հայտարարել էր, որ այդ հանդիպմանը Հարավային Օսիայի եւ Աբխազիայի խնդիրը չի քննարկվելու: NEWS.am